Գիտնականները հայտնաբերել են կելտյան գերեզմաններ Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի և Շոտլանդիայի որոշ քաղաքներում: Իսկ Ուելսի գերեզմանը հայտնի է դարձել բոլորովին վերջերս հնագետ Մայքլ Սմիթի շնորհիվ, որը պեղումներ է անում Փեմբուքշիրի կոմսության դաշտում (Հարավային Ուելս), հայտնում է Planet Today-ը:
Նա հայտնաբերել է բրոնզե որոշ դետալներ, որոնք թույլ են տվել հնագետին հայտարարել, որ գտել է կելսյան գերեզմաններ: Սակայն հնագետները վերջնական եզրակացություն չեն տալիս՝ առանց մանրակրկիտ ստուգումների:
Մեկ շաբաթվա համար տրամադրված ֆինանսավորման արդյունքն ակնհայտ էր պեղումների առաջին իսկ օրերից. հնագետները հայտնաբերեցին 2 անիվների շրջանակներ, ձիու ատամ և ավելի քան 30 էմալապատ բրոնզե իրեր: Այդ հայտնագործության արժեքին ու հնությանը հավասար գտածոներ առ այսօր չեն եղել Ուելսում:
Գեոդեզիական հետազոտությունների միջոցով հնագետները հաստատեցին հնագիտական գերեզմանոցի ընդհանուր չափերը: Բացի այդ, հայտնաբերվել էին փոքր խրամներ և հնագույն այլ տարածքներ: Նախնական տվյալով՝ հնագիտական հուշարձանի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 0.5 հա:
Երկաթե դարում ապրող կելտերն իրենց հանգուցյալներին հուղարկավորւմ էին կառքերով: Ձիերով լծված կառքը տեղավորվում էր գերեզմանաթմբում, իսկ երբեմն՝ կառքերի անիվները հանվում էին և առանձին դրվում:
Հնագուցյալներին, որպես կանոն, թողնում էին կառքի վրա, դրան լծված ձիերին ևս թաղում էին: Բացի կելտերից, նմանօրինակ գերեզմաններ ունեցել են նաև էտրուսկներն ու հին չինացիները:




























