14 խաղաղ բնակիչ է զոհվել միջազգային կոալիցիայի՝ սիրիական Դեյր-էզ-Զորայի հարավ-արևմուտքում գտնվող ալ-Շաֆ քաղաքին հասցրած հարվածների հետևանքով, հաղորդում է САНА-ն:
Նշվում է, որ ավիահարվածների զոհերը հիմնականում կանայք և երեխաներ են՝ նույն ընտանիքներից:
Սիրիական նահանգների ուղղությամբ միջազգային կոալիցիայի հարվածները շարունակվում են երեք օր: Վերջին երկու օրերին ավելի քան 30 մարդ է զոհվել ավիահարվածներից:




























