Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Փարիզում բենզինի գների բարձրացման դեմ ուղղված ցույցերի հետ կապված դիմել ֆրանսիացի ժողովրդին, հայտնում է AFP-ն:
Նշվում է, որ նա պատրաստվում է դա անել նոյեմբերի 27-ին:
Գործակալությունը նշում է, որ երկրի մայրաքաղաքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ վերջերս տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժել է 30 մարդ, 101-ը՝ ձերբակալվել: Վնաս է հասցվել նաեւ մի շարք շենքերի:
Մակրոնն ավելի վաղ մեկնաբանել էր երկրում տեղի ունեցող վառելանյութային ցույցերը:
RT France-ի աշխատակիցները, RT-ի թղթակից Շառլոտա Դուբենսկին եւ Ruptly տեսագործակալության սթրինգերը տուժել են Փարիզում իրադարձությունները լուսաբանելիս:




























