ԱՄՆ-ի կենտրոնական մասում եղանակային անբարենապաստ պայմանները, այդ թվում ձյունամրրիկները պատճառ են դարձել, որպեսզի կիրակի եւ երկուշաբթի առավոտյան հետաձգվեն ավելի քան 8000 չվերթներ։ Այս մասին հայտնում է FlightAware կայքը, որը հետեւում է օդանավերի տեղաշարժին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հայտնում են, թե նոյեմբերի 25-ը շատ ծանրաբեռնված օր էր ավիաուղիների համար, քանի որ Երախտագիտության օրվա տոնից հետո մարդիկ ճանապարհորդում են։
Ամենածանր եղանակային պայմանները Կանզասում են, որտեղ կիրակի արտակարգ դրություն է սահմանվել։ Նահանգապետ Ջեֆ Քոլերը բնակիչներին հորդորել է հետաձգել ճանապարհորդությունները, եթե դա հնարավոր է։ Նման իրավիճակ է նաեւ Այովա, Միսսուրի, Իլինոյս եւ Կոլորադո նահանգներում։




























