Կալինինգրադում անհայտ բարբարոսները կարմիր ներկ են լցրել Էմանուիլ Կանտի արձանի վրա։ Դեպքը տեղի է ունեցել գերմանացի փիլիսոփայի անունը կրող Բալթյան դաշնային համալսարանի մասնաճյուղերից մեկի այգում։ Արձանի կողքին թափված են եղել թռուցիկներ, որտեղ գրված է եղել, որ Կանտը թշնամի է եւ պետք է «օտարի անունը հանել մեր փոստաթղթերից»։

ՏԱՍՍ-ը հայտնել է, որ վնասվել է արձանն ու պատվանդանը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նման գործողություններ են կատարվել նաեւ Կանտի գերեզմանի եւ Լենինի պողոտայում նրա տան ցուցանակի հանդեպ։ Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում։

Գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Կանտը ծնվել է 1724թ․՝ Քյոնիքսբերգում (այժմ՝ Կալինինգրադ), որտեղ ապրել է ողջ կյանքում եւ թաղվել է Մայր տաճարի բակում։ 1758-1762թթ․ յոթնամյա պատերազմի ժամանակ Քյոնիքսբերգը ռուսական կառավարության ենթակայության տակ է եղել, բնակիչները, այդ թվում՝ Կանտը, իրենց հավատարմությունն են հայտնել Ելիզավետա թագուհուն։