ՆԱՏՕ-ում կարեւոր են համարում Կերչի նեղուցում կրքերի բորբոքման թուլացումը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլլերը՝ ելույթ ունենալով արտաքին քաղաքականության բեռլինկան համաժողովում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ամենակարեւորը կրքերի բորբոքումը թուլացնելն է։ Մենք ուրախ ենք, որ դա արդեն տեղի է ունեցել։ Ռուսաստանը պետք է ՈՒկրաինային հանձնի նավերը եւ ազատի ծովայիններին»,- հավելել է նա։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն, նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ռուսաստանի Դաշնության սահմանը խախտած Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը, Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովում անօրինական գործողությունների հերթական փորձն են իրականացրել:
Ուկրաինայի ռազմական նավերին հարկադրաբար կանգնեցնելու համար ռուս սահմանապահները ստիպված են եղել զենք կիրառել: Արդյունքում Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային նավատորմի բոլոր երեք նավերը կանգնեցված են: Ուկրաինայի ԶՈՒ երեք վիրավոր զինծառայողներն բժշկական օգնություն է տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման փաստով հարուցվել է քրեական գործ:





























