Լոնդոնը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո առեւտրային հարաբերությունների հարցով «շատ լավ» է աշխատում Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Brexit-ի համաձայնագիրը՝ ասելով, որ այն ավելի շատ առավելություն է տալիս ԵՄ-ին, քան Բրիտանիային, իսկ դա նշանակում է, որ Լոնդոնը չի կարող առեւտուր անել Վաշինգտոնի հետ՝ տեղեկացնում է AP-ն։
Մեյը պնդել է, որ համաձայնագիրը Բրիտանիային թույլ կտա բոլոր երկրների հետ առեւտրային պայմանագիր կնքել։ «Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, մենք արդեն խոսել ենք ապագա համաձայնագրի մասին։ Մենք աշխատանքային խումբ ունենք եւ այն շատ լավ է աշխատում։ Մենք մի քանի հանդիպում ենք անցկացրել եւ կշարունակենք աշխատել ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա։





























