ԱՄՆ վարչակազմը հիասթափված է առեւտրային բանակցություններում Չինաստանի դիրքորոշումից, սակայն չի բացառում, որ G20-ի գագաթաժողովում երկու երկրների ղեկավարների հանդիպումը կարող է փոխել իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի տնտեսական գծով խորհրդական Լարի Քուդլոուն՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ հնարավոր է, որ Բուենոս Այրեսում Թրամփի եւ Ցզինպինի հանդիպումը բեկումնային լինի։ Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ը «բավարարող» պատասխաններ չստանա, ապա չինական ներկրվող ապրանքների վրա տուրքերի հերթական չափաբաժինը կսահմանի։ Թրամփը մտադիր չէ նահանջել, նշել է Քուդլոուն, հույս հայտնելով, որ չինական կողմը դա հասկացել է։





























