Մահմեդականները Գերմանիայի մի մասն են կազմում։ Այս մասին Գերմանական իսլամական ամենամյա համաժողովում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Խորստ Զեեխոֆերը՝ տեղեկացնում է DW-ն։

«Մահմեդականները, բնականաբար, ունեն նույնպիսի իրավունքներ եւ նույնպիսի պարտավորություններ, ինչպես յուրաքանչյուրը Գերմանիայում»,- ասել է նախարարը։

Համաժողովին նա հայտարարել է, թե իր նպատակն այն է, որ լինի Գերմանիայում արմատավորված իսլամ՝ իր կառույցներով եւ իր պատրաստված իմամներով, ինչը կփոխարինի արտասահմանյան ազդեցությանը։ Զեեխոֆերը նաեւ խոսել է «Մզկիթներ ինտեգրման համար» ծրագրի մասին, որի շնորհիվ մահմեդականների միավորումները կարող են ինտեգրման աջակցություն ստանալ։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին, դառնալով ներքին գործերի նախարար, Զեեխովերը հայտարարել էր, որ «իսլամը Գերմանիայի մաս չի հանդիսանում», որի համար խիստ քննադատության էր ենթարկվել։