Սաուդյան Արաբիան Մերձավոր Արեւելքի անվտանգության պահպանման գործում հիմնարար դեր է խաղում, ինչը չի կարելի հերքել անգամ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ձգտում է բացահայտել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Պետք է նշեմ, որ մենք հազվադեպ կարող ենք կատարյալ գործընկերներ ունենալ․․․ Անվտանգության հարցում մեր շահերը չի կարելի ժխտել նույնիսկ երբ մենք պատասխանատվության կոչ ենք անում այն բանի համր, ինչը նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է «անընդունելի եւ սարսափելի հանցագործություն»,- ասել է Մատիսը։




























