Թրամփի վարչակազմը սպառնում է վետո դնել Սաուդյան Արաբիայի հարցով Սենատի որոշման վրա, ըստ որի ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայում Եմենի դեմ պատերազմին մասնակցությունը՝ տեղեկացնում է AP-ն։

Սպտակ տունը հայտարարել է, թե հնարավոր է վետո դնի, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հանդես են գալիս սենատորների առջեւ, որոնք անհանգստացած են սաուդցի լրագրողի սպանությանը ԱՄՆ արձագանքից։

Սենատում մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որեւէ պատասխան»՝ կապված լրագրող Խաշոգջիի սարսափելի սպանության հարցում Սաուդյան Արաբիայի դերի հետ։

Սենատն իր որոշումը կարող է այսօր ընդունել։ Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ որոշումը «կվնասի տարածաշրջանում երկկողմ հարաբերություններին եւ բացասաբար կանդրադառնա ծայրահեղական կազմակերպությունների կողմից բռնության տարածումը կանխելու ԱՄՆ հնարավորությունների վրա»։