Բարձրավոլտով հոսանքահարված 22-ամյա Մուրադը դրամական օգնության կարիք ունի: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա մայրը՝ Էջմիածնի բնակչուհի Անուշ Ղազարյանը:
Էջմիածնի ջերմոցներից մեկում իբրեւ բանվոր աշխատելիս՝ նրանից պահանջում են տանիքի մի հատվածը նորոգել: Վերադարձին, չիմանալով, որ տանիքի վրայով բարձրավոլտ հոսանքալար է անցնում, տղան հոսանքահարվում է:
Մայրն ասում է՝ բարձրավոլտ հոսանքը գլխին հարվածելով, ամբողջ մարմնով անցնելուց հետո դուրս է եկել ոտնաթաթերից՝ պատռելով դրանք: Այնուհետև 4 մետր բարձրությունից տղային ցած է նետել: Մայրը նաեւ լուսանկարներ է ցույց տալիս:
Դեպքից 1 տարի անցել է, Մուրադին մի քանի անգամ վիրահատել են, բայց վերջնականապես չի բուժվել: Հայաստանում բուժումը երկար եւ ծանր կլինի: Ընտանիքը խնդրում է բարերարների օգնությունը՝ բուժումը եվրոպական որեւէ երկրում կազմակերպելու համար:
Անհրաժեշտ գումարը 7900 եվրո է:
Հաշվեհամարները հետեւյալն են.
Կոնվերս բանկ 1930052090210100 ՀՀ դրամ Ղազարյան Մարինե
ՎՏԲ բանկ 16017008121206 USD Ղազարյան Անուշ
ՎՏԲ բանկ 16017008121208 RUR Ղազարյան Անուշ
Հեռ. 094433397
Viber +37495115501






























