Ալավերդի-Մադան ավտոճանապարհին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ ցուցիչների վահանակը՝ մասամբ․ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նույն կայքից մեկ այլ տեղեկության համաձայն՝ այսօր նաև «ԻԺ-2715» մակնիշի մեքենա է այրվել Արագածոտնի մարզի Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է․ տուժածներ չկան:





























