Ռուսաստանցի հասարակական, քաղաքական գործիչ, բիզնես-մարզիչ, Պետդումայի նախկին պատգամավոր Իրինա Խակամադան Մախաչկալա այցելության նախօրեին պատմել է այն մասին, որ իրեն Դաղստանի հետ են կապում պապիկի արմատները:
«Ինձ Դաղստան են տանում իմ լեզգիական արմատները: Պապս՝ Իոսիֆ Կառլովիչ Ռուսլանովը, որը հորական կողմից լեզգի է, իսկ մայրական կողմից՝ հայ, ծնողների հետ աքսորվել է Սախալին, որտեղ ծանոթացել է տատիկիս հետ, եւ որտեղ ծնվել է մայրս: Ես երբեք Դաղստանում չեմ եղել, եւ շատ կցանկանայի այնտեղ լինել»,- Իրինա Խակամադայի խոսքն է մեջբերել «Зори Табасарана»-ն:
Դեկտեմբերի 5-ին Մախաչկալայում Իրինա Խակամադան կանցկացնի բիզնես-թրենինգ՝ «Առաջնորդությունը տուրբուլենտային ժամանակում» թեմայով, որում կպատմի, թե ժամանակակից աշխարհում ինչպես դուրս գալ հարամավետության գոտուց եւ հաջողության հասնել:





























