Ֆրանսիայի հյուսիսում Մոնտարժա կոմունայում հարկային կենտրոնը որմնաշարելու համար ձերբակալվել են «դեղին բաճկոններ» բողոքի շարժման 10 կողմնակիցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:

Նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում վառելիքի գների աճի դեմ  զանգվածային ակցիաներ են սկսվել:

Անցյալ շաբաթ ավելի քան 100 հազար մարդ մասնակցել էր ակցիաներին: Փարիզում՝ Ելիսեյան դաշտերում ցույցերն ուղեկցվել են  անկարգություններով: Հաջորդ բողոքի ցույցը նախատեսված է դեկտեմբերի 1-ին:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Ոստիկանները հանկարծակիի էին բերել ցուցարարներին: Ձերբակալվածներն իրենց «դեղին բաճկոններ» շարժման «կարեկիցներ» են անվանում:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի մտահոգությունը, բայց չեն փոխի ընթացքը: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ հայտարարել էր, որ նախատեսում է ավելացնել վերականգնվող էներգիայի ծախսերը եւ 2035 թվականին նվազեցնել ատոմային էներգիայի մասնաբաժինը 50 տոկոսով:

Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպն, իր հերթին ասել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են 2019-ի հունվարի 1-ին ավելացնել բենզինի հարկերը, ինչը կհանգեցնի վառելիքի գների աճին, մանրամասնելով, որ հատուկ հարկային համակարգը, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից, թույլ կտա սահամնափակել բենզինի անվերահսկելի աճը:

Հունվարի 1-ից Ֆրանսիայում բենզինի գները պետք է աճեն 2.9 եվրոյով, դիզելային վառելիքի մեկ լիտրի դեպքում` 6.5 եվրոյով: Ըստ Europe1 ռադիոկայանի, 2018 թվականին դիզելային վառելիքի գինը աճել է մոտ 23 տոկոսով, բենզինի գինը՝ 15 տոկոսով: