Չեխիայի ՌՕՈՒ Մի-24 ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Նամեշտ-նադ-Օսլավոու քաղաքում: Այս մասին հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է երկրի պաշտպանության ազգային նախարարության մամուլի քարտուղար Մագդալենա Դվորժակովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չորեքշաբթի Նամեշտ-նադ-Օսլավոուում Մի-24-ը վթարի է ենթարկվել,- ասել է նա: Ոչ ոք չի տուժել»:

Պաշտպանության նախարարությունում փորձագետների հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է պարզի Մի-24-ի վթարի պատճառները: Մինչեւ քննության ավարտը գերատեսչության մամուլի ծառայությունը պատահարի մանրամասների մասին տեղեկություններ չի հայտնի:

Մինչդեռ, Պրահայի Mlada fronta Dnes պարբերականի կայքի տեղեկություններով՝ ուղղաթիռը վթարի է ենթարկվել օդ բարձրանալիս: Այն գետնին է տապալվել մի քանի մետր բարձրությունից: Ուղղաթիռը լրջորեն վնասվել է: