ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրանդենսթայնը հայտարարել է, որ վստահում է ամերիկյան բիզնեսմեն Իլոն Մասկին, եւ վստահ է, որ երգիծական հաղորդման ուղիղ եթերում ենթադրաբար մարիխուանա ծխելու դեպքն այլեւս չի կրկնվի՝ տեղեկացնում է Atlantic-ը։
«Մենք մի քանի զրույց ենք ունեցել։ Ես ասեմ, որ նա անվտանգության կողմնակից է, ինչպես ցանկացած ոք։ Նա հասկանում է, որ դա ընդունելի վարքագիծ չէ, եւ դուք այլեւս նման բան չեք տեսնի»,- ասել է Բրանդենսթայնը։
Հոկտեմբերի սկզբին Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիրը երգիծական շոուի եթերում մարիխուանա էր ծխել եւ ասել էր, որ այն իր վրա չի ազդում։ Դրանից հետո ԶԼՄ-ները հայտնել էին, թե ԱՄՆ ՌԾՈւ-ն դիտարկում է Մասկին գաղտնի տեղեկատվության հասանելիությունից զրկելը։
Ավելի ուշ Washington Post-ը հայտնել էր, որ Մասկի վարքագծի պատճառով ՆԱՍԱ-ն անվտանգության ստուգումներ կանցկացնի SpaceX եւ Boeing ընկերություններում։




























