Եվրոպան պնդում է որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության մեջ միջազգային փորձագետներ ներառվեն։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է Արգենտինայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի հետ 5 րոպե տեւած զրույցում։

Ելիսեյան պալատը հայտնում է, որ Մակրոնը «շատ հստակ» հաղորդագրություն ուղարկեց արքայազնին Խաշոգջիի սպանության եւ Եմենում իրավիճակի կարգավորման քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտության մասին։