ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի եւ Մոսկվայի միջեւ ենթադրյալ պայմանավորվածության հետաքննությունը, հավանաբար, վնասում է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կապերին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։ Ընդ որում, նա հերքել է, թե հենց դա է պատճառ դարձել, որ Թրամփը հետաձգել է Արգենտինայում Պուտինի հետ հանդիպումը։
Հետաքննությունը նա անվանել է «վհուկների որս»՝ նշելով, որ «ցավոք, դա վնասում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին»։ «Ի դեպ, հանդիպման չկայացման պատճառը Ուկրաինան է»,- ասել է նա։





























