Թերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ "արձանագրել" էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօր արած պարզաբանմանը, թե «Ես չեմ ասել, որ նա չի ծառայել, ուշադիր լսեք իմ հայտարությունը՝ որտե՞ղ կա անհամապատասխանություն, և կա՞, թե՞ չկա»։ Լևոն Քոչարյանի գրառման մեջ նաև ասված է․
«Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք:
Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին:
Անհամբեր սպասում եմ, երբ են խոսելու դասարանով դասերից փախնելու մասին»:





























