Հնգօրյա բացակայությունից հետո հասա Երեւան եւ ինտերնետ տարածքը դիտարկելուն մի փոքր ժամանակ տրամադրեցի․ գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում․

«Ու հիմա հարց եմ տալիս ինձ: Ո՞րն է իրական իրականությունը. լավատեսությունն ու ուրախությունը, որ տեսնում եմ քաղաքներում, գյուղերում ու հրապարակներում, թե՞ անհանգստությունն ու դեպրեսիան, որ տեսնում եմ վիրտուալ տարածքում:

Չնայած՝ գիտեմ պատասխանը: Դուխով:)»