Նյու Ջերսիից ուսուցչուհին իր առաջին դասարանի աշակերտներին ասել է, թե Սանտա Կլաուսը գոյություն չունի՝ տեղեկացնում է AP-ն։

Դեպքն անհանգստացրել է ծնողներին եւ Cedar Hill դպրոցի ղեկավարությանը, որը ստիպված է եղել պաշտոնապես ներողություն խնդրել։

Տնօրեն Մայքլ Ռաջը բոլոր աշակերտների ծնողներին նամակներ է ուղարկել՝ նշելով, որ ինքն էլ երեխաներ ունի եւ հասկանում է, թե դա ինչ «նուրբ հարց» է։

Նա հավելել է, որ զրույց է ունեցել ուսուցչուհու հետ նրա «անհեռատես» արարքի մասին։

Հայտնի չէ, թե կշարունակի արդյոք աշխատել այդ ուսուցիչը։