Չինաստանի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են, որ ուժեղ սմոգը հանգստյան օրերին 79 քաղաք է ծածկելու, հաղորդում է South China Morning Post-ը:
Այդ քաղաքներում տեսանելիությունը կրճատվել է՝ հասնելով 50 մետրի, ինչը կաթվածահար է արել օդային, ջրային ու ցամաքային տրանսպորտի աշխատանքը: Որոշ շրջաններում դադարեցվել է խոշոր մայրուղիներով երթեւեկությունը: Ծայրաստիճան աղտոտվածության հետեւանքով բազմաթիվ ֆաբրիկաներ ստիպված կլինեն դադարեցնել աշխատանքը: Բացի այդ, ավտոմեքենաների օգտագործման սահմանափակումներ են մտցվել:
Դպրոցներում եւ այլ ուսհաստատություններում չեղարկվել են դասերը բաց երկնքի տակ:
Շրջակա միջավայրի մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, վնասակար նյութերի կուտակումը մթնոլորտում իր պիկին կհասնի դեկտեմբերի 2-ին եւ անփոփոխ կմնա առնվազն 3 օր: Հինգ խոշոր քաղաքներում հայտարարվել է առողջության սպառնալիքի բարձրագույն մակարդակ՝ «կարմիր»:




























