Ինդոնեզիայի Թանիմբարի կղզիներում 6,5 մագնիտուդով հզոր երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների գերատեսչությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սաումլակի քաղաքից 279 կմ դեպի արեւմուտք:
Զոհերի եւ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ 2004 թվականին Խաղաղ օվկիանոսում ցունամին զոհ էր գնացել 13 երկրների 226 հազար քաղաքացի: Միայն 12 հազար զոհ գրանցվել էր Ինդոնեզիայում:





























