Արագածոտնի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են Лада-21099 մակնիշի 35 PN 094 համարանիշի եւ Ford Expedition մակնիշի 29 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին 099-ի միջից մեծ դժվարությամբ դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Աղբյուրը հայտնում է նաեւ, որ դեպքի վայրում մառախուղ է, տեսանելիությունը 1-1,5 մետր է, եւ ոստիկանները, փրկարարները, բժիշկներն ու քննիչները մեծ դժվարությամբ են աշխատում, տեղում էլ ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վթար տեղի չունենա:





























