Քարլայլի բնակիչ Դեգս Բրաունը երեկոյան զբոսանքի ժամանակ տեսանկարահանել է սարյակների երամ, որը «պատկերել է» երկնքում հսկայական նճագար կամ մեծ բադ հիշեցնող պատկեր, հաղորդում է Daily Mail-ը:
Այդ զարմանահրաշ պատկերը հիշեցրել է տեսանյութի հեղինակին 19-րդ դարի օպտիկական պատրանք, որին նայելիս հնարավոր էր տեսնել բադ կամ ճագար: Դրա միջոցով հոգեբանները ստուգում էին, թե պացիենտի մոտ որքանով է առկա կենդանի երևակայությունը:
«Այդ լուսանկարն անելը մեծ հաջողություն է: Սարյակներն ընդամենը մի քանի վարկյանով են ընդունել բադի-ճագարի տեսք»,-իր տպավորություններով է կիսվում լուսանկարիչը:
Տղամարդուն հաջողվել է արձանագրել սարյակների պարը կամ մուրմունացիան: Դա բնության զարմանահրաշ երևույթ է, երբ թռչունները կազմում են մեծ երամ՝ ձևավորելով տարբեր պատկերներ: Գիտնականները գտնում են, որ մուրմունացիայի միջոցով սարյակները փոխանակում են տեղեկատվություն և պաշտպանվում են գիշատիչներից:




























