Գիտնականներին հաջողվել է թվագրել բոլոր պրիմատների նախահայր համարվող հնագույն պրիմատ թեյարդինի մնացորդները: Հայտնաբերված մնացորդները պատկանում էին 56 մլն տարի առաջ ապրող կենդանուն, հաղորդում է DailyMail-ը:

Ավելի վաղ համարվում էր, որ նրանք ի հայտ են եկել Ասիայում, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ, հնարավոր է, թեյարդինների հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է: Այնուամենայնիվ, նրանց ծագման հստակ վայրը դեռևս բացահայտված չէ:

Թեյարդիններն ի հայտ են եկել պալեոցեն-էոցեն առավելագույն ջերմային պայմաններում, որը տևել է մոտ 200 հազար տարի: Այս ժամանակաշրջանին հատուկ է կլիմայի զգալի տաքացումը, մթնոլորտի կառուցվածքի փոփոխությունը, ներառյալ ածխաթթու գազի կենտրոնացման բարձրացումը: Այս պայմաններում օվկիանոսի մակարդակը բարձրացել է 67 մետրով, իսկ մակերևութային ջրերի ջերմաստիճանն արևադարձային գոտիներում հասել է ըստ Ցելսիուսի 20, իսկ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում՝ մինչև 10 աստիճանի: