Նյու-Յորքի ոստիկանությունը փնտրում է իր սիրելիին առաջարկություն անելիս մատանին պատահաբար կոյուղու մեջ գցած տղամարդուն, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով New York Police Department-ի Twitter-ի էջին:
«Փնտրվում է Թայմս-սքվերում իր հարսնացուի մատանին վայր գցելու համար: Նա ասել է «այո», իսկ տղամարդն այնքան ուրախ էր, որ վայր է գցել մատանին կոյուղու խողովակացանցի մեջ»,-պատմել են ոստիկանները:
Նրանք հավելել են, որ նույնիսկ մաքրել են ոսկյա զարդը կեղտից և հույս են հայտնել, որ կկարողանան վերադարձնել այն «երջանիկ զույգին»:
Համացանցի օգտատերերը այս իրավիճակի նկատմամբ անտարբեր չմնացին:
«Այժմ նրանց յուրաքանչյուր վեճը կավարտվի հետևյալ բառերով. «Առնվազն ես չեմ գցել նշանադրության մատանին կոյուղու մեջ»»,-կատակել է @jimreittinger–ը:
«Սա աշխարհում և՛ ամենատխուր, և՛ ամենաուրախ ամուսնության առաջարկությունն է: Թոռներին պատմելու բան կլինի»,- գրել է @RaychelTania-ը:
«Պետք էր մատանուն մի պարան կապել»,-հեգնել է @HerbSpeaks-ը:




























