Սուրբծննդյան տոների նախօրեին Վինձորյան ամրոցում տեղադրվել է տոնական զարդարանքով 6-մետրանոց եղևնին, հաղորդում է Daily Mail-ը:
Նորդման եղևնին զարդարում է Սուրբ Գեորգի նախասրահը:
Տոնածառը զարդարելու համար ամրոցի աշխատակիցներին անհրաժեշտ էր աստիճանասանդուղք, սակայն փութաջան աշխատանքն իզուր չէր. եղևնին զարդարված է ոսկեգույն գնդիկներով, կոներով և նաև փոքրիկ թագերով, իսկ փայլում է հարյուրավոր լույսերով:
Նշվում է, որ ամրոցի ձևավորման մեջ մասնակցում է անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը:




























