Նոյեմբերի 30-ին Թթուջուր կոչվող տարածքից ծծմբային թթվից ստացած այրվածքներով տեղափոխված 34-ամյա տղամարդու եւ 28-ամյա կնոջ առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժնից։
«Տղամարդու մարմնի 23 տոկոսն է կազմում քիմիական այրվածքը, իսկ իսկ կնոջ այրվածքը մարմնի 8 տոկոսն է։ Առայժմ նրանք գտնվում են վերակենդանացման բաժնում, նրանց վիճակը գնահատվում է ծանր»,– հայտնեցին վերակենդանացման բաժնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 30-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Թթուջուր վարչական տարածքում գտնվող «Մուրութի վանք» կոչվող մատուռի մոտ, քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւանի բնակիչներ Ն.Ս.-ն եւ Գ.Ա.-ն միմյանց վրա լցրել են ծծմբային թթու (կիսլոտա) եւ ստացել այրվածքներ: Նրանք հոսպիտալացվել են Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոն։





























