Հռոմի կենտրոնում` Վենետիկի հրապարակում տեղադրվել է ավանդական սուրբծննդյան եղեւնին։ Ինչպես նախորդ տարի, մաշված արտաքին տեսքի պատճառով սուրբծննդյան այդ խորհրդանիշը վիրավորական մականուն է ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։  

20 մետր երկարությամբ ծառը պետք է ստվերեր նախորդ տարվա անհաջողությունը, քանի որ նախորդ տոնածառը չորացել էր եւ տերեւաթափ եղել կաթոլիկ գլխավոր տոնից մի քանի շաբաթ առաջ։ Մինչեւ հունվարի սկիզբը մերկ տերեւներով քաղաքի ամենաաշխույժ հրապարակը «զարդարող» տխրահռչակ եղեւնին տեղի լրատվամիջոցներն անվանել են «փետրաթափ»։

Կարծես թե այս տարի եւս Հռոմի բախտը անտառային գեղեցկուհու հարցում չի բերել։ Հյուսիսային Վարեզե նահանգում նոյեմբերի վերջին հատված եղեւնին տեղափոխելու ժամանակ կոտրվել է եղեւնու խոշոր ճյուղերից մի քանիսը։

Մեծամասշտաբ սկանդալից քաղաքային իշխանություններին փրկել է այն փաստը, որ Հռոմի քաղաքապետարանը ոչ մի գումար չի վճարել սուրբծննդյան եղեւնու համար։ Այն հովանավորել են արտաքին գովազդով զբաղվող ընկերությունը եւ միջազգային առցանց կինոթատրոնը։