ԱՄՆ-ի հետ առևտրային տարաձայնությունների համատեքստում Չինաստանը պարտավորվել է մի քանի առանցքային հարցերում զիջումների գնալ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը նշել է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ չինական կողմից հավաստիացում է ստացել, որ այն իրական համաձայնություն կլինի։
«Ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այն վերածել իրական համաձայնության»,-հայտարարել է Մնուչինը CNBC-ի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով ավելի քան 1,2 տրիլիոն դոլարի հավելյալ պարտավորության առաջարկություն է արվել, սակայն մանրամասները դեռ պետք է քննարկվի․ «Խոսքը ոչ միայն ապրանքներ գնելու մասին է, այլ նաև ԱՄՆ ընկերությունների համար շուկան բացելու և ամերիկյան տեխնոլոգիաների պաշտպանության մասին»։





























