Սու-25 մարտական ինքնաթիռը, որի հետ կապն ընդհատվել էր, հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում: Այս մասին, Facebook-ի իր էւում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն հովհաննիսյանը.

«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն,
Մայոր Մանուկյան Մովսես։
Ցավակցում ենք»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

ՊՆ-ի փոխանցմամբ, ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Կորել է կապը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ, որը օդ է բարձրացել Գյումրիից. օդանավում 2 զինծառայող է. ՊՆ