Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ գտել են եւ պատրաստվում են ոչնչացնել անդրսահմանային թունել, որը «Հըզբոլլահի» զինյալները փորել են Լիբանանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սա երեքշաբթի սկսված «Հյուսիսային վահան» գործողության առաջին արդյունքն է, որի նպատակը բոլոր ստորգետնյա թունելների ոչնչացումն է, որոնք նախատեսված են հրեական տարածքում դիվերսիոն խմբերի ներթափանցման համար:
«Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը հարավային մասում՝ Լիբանանի Կաֆր-Կելայի գյուղի մոտ, անդրսահմանային հարձակողական թունել են հայտնաբերել:
Այժմ բանակը օպերատիվ եւ ինժեներական միջոցներ է իրականացնում դրա չեզոքացման համար», - ասված է հայտարարության մեջ:
Զինվորականները շեշտում են, որ գործում են Իսրայելի տարածքում:
Ըստ նրանց տվյալների, թունելը հատել է սահմանային գիծը, սակայն ավարտին չի հասցվել եւ, հետեւաբար, անմիջական սպառնալիք էր ներկայացնում իսրայելցիների համար:



























