Սաուդյան Արաբիան մտավոր սեփականության վերաբերյալ Կատարի հետ հակամարտության հարցով չի մասնակցի ԱՀԿ-ի շրջանակներում «վեճերի կարգավորման գործընթացներին»՝ տեղեկացնում է Reuters-ը։

Կատարը վեճը սկսել էր հոկտեմբերին՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիան արգելափակում է իրեն պատկանող beIN հեռարձակման ընկերությանը եւ հրաժարվում է արդյունավետ միջոցներ կիրառել հաքերային գործունեության դեմ։ ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Բահրեյնի ներկայացուցիչները սատարել են ԱՀԿ-ի շրջանակներում վեճերի կարգավորման նիստում Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը՝ այն դեպքում, երբ Եվրոպական միության եւ Թուրքիայի դիվանագետները հանդես են եկել Կատարի պաշտպանությամբ՝ ասել է Ժնեւում պաշտոնական ներկայացուցիչը։