ՀԿՎ-ի տնօրեն Ջինա Հասփելը հանդիպել է ԱՄՆ Սենատի հանձնաժողովների նախագահների հետ եւ պատասխանել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը վերաբերող նրանց հարցերին։ Հանդիպումը կայացել է փակ դռների հետեւում՝ տեղեկացնում է Reuters-ը։
ԿՀՎ-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո որոշ հանրապետական սենատորներ հայտարարել են, թե ավելի քան ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ Բին Սալմանը կապված է այս սպանության հետ։
Գործակալությունը հայտնում է նաեւ, որ Սպիտակ տան ներկայացուցիչները, այդ թվում պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսը, դեկտեմբերի 13-ին, Սաուդյան Արաբիայի իրավիճակի հետ կապված, ելույթ կունենան Ներկայացուցիչների պալատում։





























