Բոլիվիայի Գերագույն դատարանը երեքշաբթի գործող նախագահ Էվո Մորալեսին եւ փոխնախագահ Ալվարո Գարսիին թույլտվություն է տվել 4-րդ ժամկետն անընդմեջ առաջադրվելու առաջնային ընտրություններում, որոնք տեղի կունենան 2019-ի հունվարին, հաղորդում է Diario-ն:
Ըստ հրատարակության, դատարանը հաստատել է առաջնային ընտրությունների 9 թեկնածուներին: Համընդհանուր ընտրությունները երկրում տեղի կունենան հոկտեմբերին:
Ընդդիմությունը մարդկանց կոչ է արել բողոքի ակցիաներ կազմակերպել: Երեքշաբթի ցուցարարները փողոց էին դուրս եկել «ժողովրդավարության» համար պայքարելու եւ կոչ անելով հարգել 2016-ի հանրաքվեի արդյունքները, որի մասնակիցները դեմ էին քվեարկել Մորալեսի վերընտրման հնարավորությանը:





























