Մեքսիկական Գվադալահարում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության վրա վերջերս տեղի ունեցած հարձակման մասին տեղեկություն հաղորդելու համար ԱՄՆ ՀԴԲ-ն 20 հազար դոլար է առաջարկել, փոխանցում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեխիկոյում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ որոնվում է անհայտ անձը, ով նոյեմբերի 30-ին շենքի մեջ էր նետել 2 նռնակ: ՀԴԲ-ն պատրաստ է այդ մարդու կամ հարձակմանը մասնակցած մարդկանց խմբի մասին տեղեկության համար վճարել: Հարձակման հետեւանքով տուժողներ չէին եղել:





























