Իտալացի լրագրող Տոմազո Դեբենեդետին խոստովանել է, որ ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի մահվան մասին կեղծ լուր է տարածել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր 88-ամյա կինեմատոգրաֆիստի մահվան մասին լուրը։ Տեղեկատվության աղբյուր է հանդիսացել իբր Շվեյցարիայի մշակույթի նախարարին պատկանող Twitter-յան էջը։ Լրագրողը խոստովանել է, որ ֆեյք-էջն ինքն է ստեղծել եւ այնտեղ տեղադրել Գոդարի մահվան լուրը։
Դեբենեդետին հայտնի է հանրահայտ մարդկանց մահվան մասին կեղծ լուրեր տարածելով։ Դրանցում նա մասնավորապես հայտնել էր Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքրա Ալ Բաղդադիի, բելառուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիեւիչի մահվան մասին։





























