Գլոբալ առեւտրում լարվածությունը առաջիկա ամիսներին կաճի։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը՝ Չինաստանին կոչ անելով կարեւոր դեր խաղալ ԱՀԿ-ի բարեփոխման մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Առեւտրային պատերազմը, որ մենք տեսնում ենք, առաջիկա ամիսներին բացասաբար կանդրադառնա տնտեսության գլոբալ աճի վրա»,- ՉԺՀ-ի փոխվարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Լե Մեյրը։

Ֆրանսիան պատրաստ է Առեւտրի համաշխարհային կենտրոնի բարեփոխման գործում աշխատել Չինաստանի հետ, եւ Պեկինը շատ բան կարող է անել՝ հավելել է նա։