«Ռենովա» խմբի սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը վիճարկել է իր դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները։ Նա վարձել է ամերիկյան իրավաբանների, որոնք վերջերս սահմանփակումները վերացնելու միջնորդություն են ներկայացրել՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
«Ռենովա»-ի ներկայացուցիչ Անդրեյ Շտորխը հաստատել է OFAC-ին (ԱՄՆ ՖՆ ստորաբաժանում) միջնորդության ներկայացման փաստը։
Վեկսելբերգը Ռուսաստանի մի քանի գործարարների հետ SDN List-ում հայտնվել է ապրիլի 6-ին։ Հոկտեմբերի կեսին նա հայտարարել էր, որ մտադիր է ապացուցել ԱՄՆ պատժամիջոցների անօրինականությունը։




























