Թեթեւ ինքնաթիռը Բադիա Դել Վալես քաղաքում (Բարսելոնա, Իսպանիա) ընկել է ավտոմոբիլային լիցքավորման կայանի տանիքի վրա։ Մահացել է երկու մարդ, որոնք եղել են ինքնաթիռում՝ տեղեկացնում է LaVanguardia-ն։

Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ եւ բժիշկներ։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Սաբադել օդանավակայանում։