Եմենի հետ պատերազմի շարունակումը անմիջական սպառնալիք է Պարսից ծոցի երկրների համար, հայտարարել է Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը՝ Էր Ռիադում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի բացման ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա շեշտել է, որ Եմենում բանակցային գործընթացը պետք է ընթանա ազգությունների միջեւ երկխոսության, Պարսից ծոցի արաբական երկրների նախաձեռնության եւ ՄԱԿ բանաձեւերի հիման վրա։

ՄԱԿ-ի հովանու ներքո Եմենի հարցով բանակցությունները մեկնարկել են անցած հինգշաբթի Շվեդիայում ապստամբ հուսիների եւ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Եմենում նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի գլխավորած կառավարության եւ «Անսար Ալլա» շիա ուղղվածության շարժման ապստամբ հուսիների միջեւ ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից։