Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեղարկել Է քվեարկությունը բրիտանական խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի շուրջ, հայտնել Է Bloomberg-ը:

Գործակալության տեղեկություններով՝ Մեյը չեղարկել է քվեարկությունը, երբ նրան նախազգուշացրել են «կործանարար պարտության» մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ դատարանը հաստատել է միակողմանի կարգով Brexit-ից հրաժարվելու Լոնդոնի իրավունքը:

Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցով նախկին նախարար Դեւիդ Դեւիսը հայտարարել էր, որ թագավորության խորհրդարանը կարող է դեմ հանդես գալ Մեյի առաջարկած ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրին: