Երևանի Իսակովի պողոտայում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 19:00-ին ռուսական եկեղեցու դիմաց բախվել են Volkswagen Golf, KIA, Opel Astra, Honda Edix, Toyota Corolla և Toyota 4Runner մակնիշների ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Բախման հետևանքով Opel Astra-ն հայտնվել է ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշի վրա: