Հայաստանում ավտոմեքենա ներմուծողները պահանջում են հարկային համաներում անցկացնել:
Նշենք, որ խնդիրը կապված է ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործող նոր կարգի հետ, որի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ ավտոմեքենայի վաճառքի դեպքում պահվում է գործարքի արժեքի 20 տոկոսը: Օրենքը շրջանցելու համար շատերը վաճառքը ձեւակերպել են որպես նվիրատվություն՝ փաստացի «նվիրելով» տասնյակ մեքենաներ: Մյուսները փաստաթղթերում նշել են զգալիորեն ավելի փոքր գումար: Երրորդները պարզապես հարկերը չեն վճարել: Արդյունքում՝ օրենքը խախտողները սկսել են տուգանքներ ստանալ, չնայած ծանր բեռ լինելուն:
Դեկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ ամեն ինչ սկսվել է ընտրություններից մեկ շաբաթ առաջ: «Մարդիկ անգամ պատրաստվում էին բողոքել ընտրությունների օրը: Հիմա կառավարության ներկայացուցիչների հետ ներմուծողների բանակցություններ են ընթանում: Այնտեղ որպես իրավիճակից ելքի տարբերակ առաջարկել են երկրորդ մեքենայի վաճառքի դեպքում որպես վճարման ֆիքսված չափ սահմանել 50 դոլար»,- հայտնեց Հովհաննիսյանը:
Չունենալով ուժից վեր տուգանքները վճարելու հնարավորություն՝ ներմուծողները պահանջում են ամբողջ գումարը ներել: Ավելին՝ նրանք առաջարկում են հարկումն ընդհանրապես չեղարկել: Ընդհանուր առմամբ, ներմուծողները 2 ճամբարի են բաժանվել՝ մի մասը համաձայն է 50 դոլար վճարին, մյուս մասը պատրաստ է անցնել մանր մասնավոր ձեռնարկատերերի շարքերը, որոնց համար 24 մլն դրամից պակաս շրջանառությունը չի հարկվում:
Հարցին՝ արդյոք շատ ցածր հարկը շատերի համար մեքենաների ներկրման գայթակղություն չի՞ դառնա, Տիգրան Հովհաննիսյանն ասաց. «Դժվար է պատկերացնել՝ ինչ կլինի: Քաոս կլինի».
Իր կարծիքն արտահայտելով՝ Հովհաննիսյանն ասաց, որ մեքենաներ ներկրողների գործունեությունը հարկավոր է լիովին օրինականացնել, իսկ բարձր հարկերը դրան ընդհանրապես չեն նպաստում:
«Մենք անգամ թոշակ չենք ստանալու: Ինչ եմ ես նրանց ասելու, որ երկու միլիոնի հա՞րկ եմ վճարել: Իսկ թղթերում 40 տարեկամ չկամ: Ես հրապարակային աշխատանքի կողմնակից եմ: Թող ամեն ինչ հրապարակային եւ քաղաքակիրթ լինի, որպեսզի ե՛ւ մենք մեզ հարգենք, ե՛ւ մեզ հարգեն»:
Ինչպես պարզվել է, մոտ 1000 ներկրողներ դեռ մեկ տարի առաջ միավորվել են «Ավտոներկրողներ» ՍՊԸ-ում:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ մեքենաներ ներկրող Արմեն Գրիգորյանն ասաց, որ մաքսակետում ընկերությունների եւ մասնավոր անձանց համար տարբեր գներ են գործում: Ընդ որում՝ մասնավոր անձանց համար ավելի էժան:
«Մեքենաներ ենք ներկրում, որոնք պետք է նորոգենքն եւ չենք հասցնում ժամկետում ավարտվել, տուգանքներ են գալիս»,- դժգոհեց Գրիգորյանը:
Ասվածն, այսպիսով, ենթադրում էր, որ վնասված մեքենաներ են ներկրվում եւ հետո հրաշալի տեսքի բերելուց հետո վաճառքի են հանվում: Այսինքն՝ էժան են ներկրում, բայց ավելի բարձր գնով վաճառում: Լրատվամիջոցների փորձերին՝ պարզել, թե ինչու նախկինում ներկրողները օրինական դաշտ դուրս չէին գալիս, հնչեց պատասխան, որ առաջ դա հնարավոր չէր: Թե ինչու հիմա դա չի արվում՝ հասկանալի պատասխան նույնպես չտրվեց:




























