Գերմանիայի կառավարությունը մտադիր է բարդացնել օտարերկյա ներդրողների համար գերմանական ընկերություններում մասնաբաժինների գնման ընթացակարգը: Համապատասխան օրենսդրական նախագիծն արդեն համաձայնեցվել է եւ պետք է հաստատվի դեկտեմբերի 19-ին Գերմանիայի կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է DW-ն՝ հղում կատարելով Handelsblatt-ին:

Օրենսդրական փաստաթղթում առաջարկվում է նվազեցնել ֆինանսական մասնաբաժնի շեմը 25 տոկոսից մինչեւ 10 տոկոս, որը գերազանցելու դեպքում գործարքը հնարավոր է ստուգվի:  Ընդ որում, խոսքը վերաբերում է միայն ԵՄ ոչ անդամ երկրների ներդրողներին եւ այն ընկերություններին, որոնք «նշանակություն ունեն Գերմանիայի անվտանգության համար»: Ավելի վաղ Գերմանիայի բնապահպանության նախարար Պետեր Ալթմայերն առաջարկում էր նվազեցնել շեմը մինչեւ 15 տոկոս:

Ենթադրվում է, որ նոր օրենքը կազդի, մասնավորապես, պաշտպանության եւ այսպես կոչված ճգնաժամային ենթակառուցվածքների ոլորտում գործող ընկերությունների վրա: Դրանց թվում են, օրինակ, էլէկտրաէներգիա առաքողներն ու սննդամթերքի խոշոր արտադրողները: