«Հյուսիսային հոսք-2» գազատարը կարող է կառուցվել, «եթե միեւնույն ժամանակ կպահպանվեն Ուկրաինայի առանցքային շահերը»: Այս մասին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է Reuters գործակալությանն իր տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ դրանց թվում են, մասնավորապես, 2019 թվականից հետո Ուկրաինայի տարածքով գազի տրանզիտի պահպանումը: Գազի տրանզիտի համար վճարը կազմում է ուկրաինական պետբյուջեի մեկ չորրորդը, ավելի վաղ հաղորդել է Ռուսաստանի հետ միջհասարակական համագործակցության հարցերով Գերմանիայի կառավարության լիազորված անձ Դիրք Վիզեն, հաղորդում է  DW-ն:

Ալթմայերը շեշտել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Մոսկվայի եւ Կիեւի միջեւ կոնֆլիկտի սրման արդյունքում եւս նա մտադիր չէ հետեւել ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական միության ադնամների կոչերին եւ հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումից: Ընդ որում, նախարարը մեծ սխալմունք է անվանել ռուսական կողմի գործողությունները նեղուցում, ինչն այլ հարցերում չի բարելավել Ռուսաստանի դիրքերը:

Գազատարը, որի կառուցումն իրականացվում է մի շարք ռուսական եւ արտասահմանյան ընկերությունների կողմից, պետք է անցնի Բալթիկ ծովով արդեն իսկ առկա  «Հյուսիսային հոսք»-ին զուգահեռ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2019 թվականին: