Նավթի համաշխարհային գներն աճում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 0,09 տոկոսոով` մեկ բարելի դիմաց կազմելով 46,28 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով աճել են 0,41 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 56,49 դոլարի: