Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանն ասել է, որ Թուրքիան Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)  թուրքական պողպատի եւ ալյումինի համար Վաշինգթոնի մաքսատուրքերի բարձրացման պատճառով ԱՄՆ-ի դեմ հայցով  գործը շահել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դեկտեմբերի 18-ին Թուրքիան Միացյալ Նահանգների դեմ հայցով դատական գործը շահել էր, որը քննվել էր ԱՀԿ համակարգում Վեճերի կարգավորման մեխանիզմի շրջանակներում», - ասել է Փեքջանը:

Ըստ նրա, ԱՀԿ-ն մեծ աշխատանք է կատարել պողպատի եւ ալյումինի առեւտրի ոլորտում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին հայտարարել էր Թուրքիայից ներկրվող  ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի կրկնապատկման մասին`համապատասխանաբար մինչեւ 20 եւ 50 տոկոս:

Անկարան ի պատասխան ավելացրել էր ամերիկյան 22 տեսակ ապրանքների, ներառյալ ծխախոտի, ալկոհոլի, մեքենաների,կոսմետիկ արտադրանքի, բրնձի եւ մրգերի մաքսատուրքերը՝ 533 մլն դոլար ընդհանուր գումարով: